Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հելսինկիում աճուրդի է հանվել Հովհաննես Այվազովսկու կտավը

Հելսինկիում աճուրդի է հանվել Հովհաննես Այվազովսկու կտավը
14.12.2015 | 12:09

Ռուսաստանցի հավաքորդը Հելսինկիում գնել է Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսաբացին» կտավը 70 հազար եվրոյով: Նախնական գինը 50 հազար եվրո էր: Կտավը Հովհաննես Այվազովսկու օրիգինալ գործերից է, որը աճուրդի տան փորձագետների գնահատմամբ, նկարիչը նկարել է նույն տարում, ինչ հայտնի «Սև ծովը»:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ